ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում մահվան ելքով հերթական վրաերթն է գրանցվել, այս անգամ` Արմավիրի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Այսօր՝ ժամը 07:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարատ Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի մեկ այլ բնակչի` 53-ամյա Արարատ Գ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, բայց դեպքի վայր մեկնած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Նա սթափ է եղել: