Մահացել է ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանը

Արա Մարտիրոսյանը. Արխիվային լուսանկար
Նրա մոտ սրտի կանգ է գրանցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Մահացել է ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանը: Այս մասին հայտնում են սոցցանցերում երգչի մտերիմները։
Ըստ տեղեկությունների` Մարտիրոսյանը գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում: Երգչի մոտ սրտի կանգ է գրանցվել:
Արա Մարտիրոսյանը սրտի հետ կապված խնդիրներ ուներ, նա մի քանի վիրահատություն էր տարել։ Նշենք, որ նոյեմբերին մահացել էր երգչի մայրը: Ընկերները գրում են, որ երգիչը մոր կորուստը շատ ծանր է տարել: