ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում
© Photo : press office of MoD of RA
Նշվում է, որ Պապիկյանը հանդիպել է ակադեմիայի հրամանատարության և ակադեմիայում սովորող հայ կուրսանտների հետ։ Նախարարին հանգամանալից ներկայացվել են ռազմական ակադեմիայի գործունեությունն ու կրթական ծրագրերը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիայում
© Photo : press office of MoD of RA
Նշենք, որ Հունաստան կատարած այցի շրջանակներում Սուրեն Պապիկյանը այսօր հանդիպել է նաև իր գործընկեր Նիկոս Դենդիասի հետ ու ստորագրել է ռազմատեխնիկական ոլորտին առնչվող համագործակցության համաձայնագիր։ Պապիկյանի պաշտոնական այցը Հունաստան մեկնարկել է երկրի խորհրդարանի առջև տեղադրված Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի տեղադրման արարողությամբ:
Նշենք, որ մինչև այս Սուրեն Պապիկյանը Կիպրոսում էր։ Նա իր Կիպրոսի գործընկերոջ` Միխալիս Յորղալասի հետ ևս քննարկել էր պաշտպանական բնագավառում հայ–կիպրական համագործակցության մի շարք հարցեր։