Քանի վրաերթ է գրանցվել Հայաստանում 2023 թվականին

Վրաերթերի հետևանքով մեկ տարում 93 մարդ է մահացել։
Sputnik
2023թ.–ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է վրաերթի ելքով 1093 ՃՏՊ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
2022թ.-ի նույն ժամանակահատվածում 1074 վրաերթ է գրանցվել, իսկ 2021թ.–ին` 1140։
Վրաերթի ելքով ՃՏՊ–ների թիվը
Այս տարի վրաերթերի ելքով ՃՏՊ–ների հետևանքով մահացել է 93 անձ, տուժել` 1367–ը։ 2022 թ.-ին մահացածների թիվը 86 է, տուժածներինը` 1048-ը, իսկ 2021թ-ին` համապատասխանաբար 112 և 1139։
Ոստիկանությունից նաև տեղեկացրել են, որ չթույլատրվող հատվածներով փողոցը հատելու համար 2023թ.-ի ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 13 821 արձանագրություն: