Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի երթևեկելի գիծ է դուրս բերվել ևս մեկ 3–վագոնանի շարժակազմ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։
«Սա արվել է քաղաքացիների ուղևորափոխադրումն ավելի հարմարավետ կազմակերպելու համար»,– ասված է հաղորդագրությունում։
Այս պահին գծում աշխատում են 10 շարժակազմեր, որոնցից 2-ը` 3-վագոնանի, 7-ը` երկվագոնանի, 1 հատ` մեկվագոնանի։