Մոսկվայի արևելքում խոշոր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է ներկերի արտադրամասում։
Հրդեհն ընդգրկել է մոտ 200 քմ տարածք։
Նախնական տեղեկություններով՝ շենքում աշխատակիցներ չկան։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությանա մեքենաները։
Հնարավոր տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։