ԱՊՀ տնտեսական դատարանի կարգավիճակի մասին պայմանագրում փոփոխություններ կարվեն

ԱՊՀ երկրների դրոշներ
ԱՊՀ տնտեսական դատարանի դատավորներն ընտրվում են տասը տարի ժամկետով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ՌԴ Դաշնության խորհուրդը հավանություն է տվել 1992 թվականի հուլիսի 6-ին ԱՊՀ տնտեսական դատարանի կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխությունների մասին արձանագրության վավերացմանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Արձանագրությունն ուղղված է ԱՊՀ տնտեսական դատարանի գործունեության կատարելագործմանը՝ աշխատանքը ad hoc ձևաչափով (հատուկ դեպքերի լուծման համար. խմբ.) իրականացնելու միջոցով։ Այսպիսով` տնտեսական դատարանը գործը քննության նախապատրաստելու փուլում օգտագործում է միայն հեռավար աշխատանքի միջոցներ՝ առանց բանավոր լսումներ անցկացնելու, դատական քննության փուլում, որպես կանոն, կիրառում է գործերի քննության գրավոր ընթացակարգ։
Տնտեսական դատարանը հավաքվում է պալատի կազմում հատուկ գործ քննելու համար, որը ձևավորվում է շահագրգիռ պետության դիմումի հիման վրա վեճը քննելու համար՝ երեք դատավորներից բաղկացած տնտեսական դատարանի նախագահի կողմից:
Նախատեսվում է, որ դատավորներն ընտրվում են տասը տարի ժամկետով։ Նախագահը և նրա տեղակալն ընտրվում են պլենումի անդամների ձայների մեծամասնությամբ՝ երկու տարի ժամկետով, ռեեստրում ընդգրկված դատավորների թվից:
ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին ՌԴ-ում