ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Երևանում «Կամազ» մակնիշի աղբատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան մի կնոջ, որը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 18:00-ի սահմաններում Սաֆարյան փողոցում։
Ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Թևոս Ս.-ն, որը փախուստի չի դիմել և զանգել է շտապօգնություն:
Ըստ կայքի` հետիոտնը փողոցն անցել է չթույլատրվող հատվածով, իսկ աղբատար ավտոմեքենան գտնվում է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրավապահները պարզում են մահացածի ինքնությունը: