Արփի Շահնուբարյանը, որն առավել հայտնի է որպես երգչուհի Արփի, իր կարիերան սկսել է R&B ոճում, սակայն առաջին հաջողված երգից հետո սկսել է ժողովրդական և ազգային երգեր կատարել։ Այդ ժամանակ այնքան դաժան քննադատության է ենթարկվել, որ որոշել է թողնել երգարվեստը, և մի քանի տարի թարգմանչի աշխատանք էր կատարում։
«Եվ այդ ժամանակ Աստված ամուսնուս բերեց իմ ճանապարհին։ Նա առաջարկեց երգել իրենց բենդում, և ինձ համար ուրիշ աշխարհ բացվեց», - հիշում է նա։
Արփին պատմում է, թե ինչ զգացողությունններ ուներ, երբ վերադարձավ երգարվեստ և «Ազգային երգիչ» նախագծում ժյուրիի անդամ էր։ Ասում է` այնտեղ զգացել է հանդիսատեսի սերն ու սկսել գնահատված զգալ իրեն։ Երգչուհին վստահ է, որ իր երգերի սիրված լինելու գաղտնիքը այն սերն ու հոգին են, որոնք ինքը դնում է դրանցում։
«Վերջերս ես հասկացա, որ մենք «մերկ» ենք բեմում, ու հանդիսատեսը ամեն ինչ զգում է», – նշում է երգչուհին։
Նա նաև պատմում է, թե ինչպես իր կյանքը փոխեցին «Մախմուր աղջիկ» երգը և կորոնավիրուսի համավարակը, ինչով է ներշնչվում պայուսակներ ստեղծելիս և ինչով է զբաղվելու երգարվեստը թողնելուց հետո։
Ավելի մանրամասն` տեսանյութում։