Ռուսաստանցի ռոբոտաշինարարների նորագույն մշակումը դեմքի 600 միկրոարտահայտություն ունի, նա կարողանում է զգացմունքային ասմունքել, իսկ երեկ առաջին անգամ ցուցահանդեսի հյուրերի համար կատարեց DJ Smash-ի (Անդրեյ Շիրման) ստեղծագործությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
265 հազար քմ տարածք զբաղեցնող ցուցասրահում 131 ցուցադրություն է ներկայացված․ «Սալյուտ» վիրտուալ օգնականը այցելուներին առաջարկում է ճանապարհորդել ժամանակի և տարածության միջով, այստեղ յուրաքանչյուրը կարող է իրեն նավապետի դերում զգալ, վիրտուալ իրականության ակնոցի միջոցով տեսնել Ռուսաստանի շրջանների գեղեցկությունը, իմանալ, թե ինչպես և ինչից է հավաքվում «Աուրուս» ներկայացուցչական լիմուզինը և նույնիսկ եռաչափ մոդելներ կազմել «կախարդական» խորանարդիկներից։
«Ռուսաստանի գլխավոր ձեռքբերումները մեկ հարթակում հավաքելը նախագահ Վլադիմիր Պուտինի եզակի նախաձեռնությունն է։ Այցելելով երկրի ժամանակակից պատմության ամենամասշտաբային ցուցադրությանը՝ յուրաքանչյուրը կարող է տեղեկանալ ՌԴ հաջողությունների և ապագայի ծրագրերի մասին,- ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի խոսքը մեջբերում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
Մոսկվայի Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) կազմակերպված «Ռոսիա» միջազգային ցուցահանդես-համաժողովը կտևի մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը: Միջոցառմանը մասնակցում են ՌԴ բոլոր 89 շրջանները, 22 դաշնային գործադիր մարմինները, 20 ընկերություն, կորպորացիա և ՀԿ, ընդհանուր առմամբ՝ 131 ցուցադրություն: