Գեղարքունիքում 46-ամյա տղամարդը մահացել է տրակտորի կցորդիչի անիվի պայթելու հետևանքով

Հիվանդանոց. Արխիվային լուսանկար
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի 46-ամյա բնակիչ Սլավիկ Ս.-ն մահացել է անվահեծի հարվածի արդյունքում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Վարդենիս» բժշկական կենտրոնից երեկ ժամը 15։50–ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կցորդիչի անիվները պայթելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Վարդենիս» բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու:
Պատահար Աշոցքում. տղամարդու վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչին, տրակտորը նրան քաշել-տարել է
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Վարդենիս խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ, 46-ամյա Սլավիկ Ս.-ն մեքենայի գազի բալոնով փչել է իրեն պատկանող տրակտորի կցորդիչի անիվը, անիվը պայթել է, իսկ անվահեծը դուրս է թռել ամրանի վրայից՝ հարվածելով Սլավիկ Ս.-ին:
Վերջինս ուշքի չգալով՝ հիվանդանոցում մահացել է։
Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: