Չինաստանում հրդեհ է բռնկվել ածխի գործարանում. կա 11 զոհ, 51 տուժած

Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, կատարվում է հետաքննություն:
Sputnik
Հրդեհ է բռնկվել Չինաստանի հյուսիսում գտնվող Շանսի նահանգի ածխի գործարանում։ Կա 11 զոհ, 51 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Լյույլյան քաղաքային օկրուգի Լիշի շրջանում չորսհարկանի շենքում հրդեհը սկսվել է այսօր` տեղական ժամանակով ժամը 6.50-ին (Երևանի ժամանակով ժամը 1.50-ին):
Չինաստանի Չանշա քաղաքում րոպեների ընթացքում երկնաքերը մոխրի է վերածվել. տեսանյութ
Դեռևս հայտնի չէ, թե քանի մարդ է գտնվել շենքում, այս պահին հաջողվել է դուրս բերել 63 մարդու, նրանցից 51-ը տեղափոխվել են հիվանդանոց:
Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, կատարվում է հետաքննություն: