Մահվան ելքով վրաերթ Զովունի-Եղվարդ ճանապարհին. կին հետիոտնը մահացել է հիվանդանոցում

Շտապօգնության ավտոմեքենա
Բժիշկները չեն կարողացել փրկել վրաերթի ենթարկված կնոջ կյանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 20:20-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին` «Անի» կաթնամթերքի գործարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն և օգնել դեպքի վայր ժամանած բժիշկներին, որ կնոջը տեղափոխեն «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է վերակենդանացման բաժանմունքում:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Իրավապահները պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. գետից դուրս են բերել 4 տարեկան աղջնակի դի