Էջմիածին քաղաքում վրաերթի ենթարկված 6-ամյա տղան մահացել է

Արխիվային լուսանկար
Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Արմավիրի մարզի էջմիածին քաղաքում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 7-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա Միքայել Պետրոսյանին »,–նշված է հաղորդագրության մեջ:
Երեխան հիվանդանոցում մահացել է։ Կատարվում է նախաքննություն: