Մահվան ելքով վրաերթ Երևան–Սևան ճանապարհին. հետիոտնը տեղում մահացել է

Վրաերթ. արխիվային լուսանկար
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Կոտայքի մարզում` Երևան-Սևան ավտոճանապարհին, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը տեղում մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 06:50-ի սահմաններում։ Մեքենայի ղեկին եղել է Կոտայքի մարզի բնակիչ 67-ամյա Հայկ Ա.-ն։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն, դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Աշտարակ–Ագարակ ճանապարհին մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է