Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Գորիսում տներ են կառուցում Արցախից բռնի տեղահանվածների համար

Բնակարանաշինության ծրագիրն իրականացվում է ամերիկահայ բարերարների հետ համատեղ, որոնք ամբողջ ընթացքում լինելու են շինհրապարակում ու օգնելու են աշխատանքներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում իրականացվում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար հերթական բնակարանաշինության ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
Գորիսում տներ են կառուցում Արցախից բռնի տեղահանվածների համար
«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Գորիսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շինություններից մեկը շուտով կդառնա բնակելի։ Շինաշխատանքներն արդեն սկսված են։ Բնակարանաշինության ծրագիրը մեկնարկել է Գորիսի համայնքապետարանի և ամերիկահայ բարերարներ Գարեն Բաբախանի ու Զարեհ Թումանիանի համատեղ ջանքերով»,– ասված է հաղորդագրությունում։
Գորիսում տներ են կառուցում Արցախից բռնի տեղահանվածների համար
Բարերարները շինաշխատանքների ամբողջ ընթացքում կլինեն շինհրապարակում, անձամբ կօգնեն աշխատանքներին։
Գորիսում տներ են կառուցում Արցախից բռնի տեղահանվածների համար
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։
Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։