ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 19:00-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Առատաշեն գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնի»,–գրում է կայքը:
Նշվում է, որ վարորդը դեպքից հետո փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնության, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:
Վրաերթի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: