Կոշ գյուղում «Range Rover»–ը բախվել է գազատարին. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզի Կոշ գյուղում մեքենան բախվել է գազատար խողովակին ու քարե պարսպին, վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը։
«Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 14:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Մերուժան Մ.-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով Կոշ գյուղում՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին ու քարե պարսպին,ապա մոտ 1,5 մ բարձրությունից առաջ ընթացել և հայտնվել բնակչի տան տարածքում»,–գրում է կայքը:
Վարորդին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և նրան տեղափոխել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, որպեսզի շտապ հասցնեն հիվանդանոց: Մոտ 1 կմ առաջ են ընթացել, ապա նկատել, որ նա մահացել է և ահազանգել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Վթար Սյունիքում. Ford Transit–ի 23–ամյա ուղևորը տեղում մահացել է
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: