ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. 86 տարեկանում մահացել է Անգլիայի հավաքականի կազմում 1966 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Բոբի Չարլտոնը։ Տեղեկությունը հայտնում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
««Մանչեսթեր Յունայթեդը» սգում է մեր ակումբի պատմության մեծագույն և ամենասիրված ֆուտբոլիստներից մեկի՝ սըր Բոբի Չարլտոնի մահը: Նա հերոս էր միլիոնավոր մարդկանց համար, ոչ միայն Մանչեսթերում կամ Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում, որտեղ ֆուտբոլ են խաղում», -ասված է ակումբի հայտարարության մեջ:
Բոբի Չարլտոնը կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։