44–օրյա պատերազմում զոհված Լևոն Մարտիրոսյանի ծնողները զույգ աղջիկներ են ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Մեր աղջիկներն են, մեր տան լույսը նորից վառեցին։ Հույս ունենք, որ մի քիչ կսփոփենք մեր ցավն ու նրանցով կշարունակենք ապրել»,–ասում է երեխաների մայրը` Ցողիկ Մարտիրոսյանը։
Երեխաների հայրն էլ` Լևոն Մարտիրոսյանը, նշում է, որ իրենց համար կապ չուներ երեխաների սեռը, միայն թե առողջ ծնվեին։
Լևոնի քրոջ` Փառանձեմ Մարտիրոսյանի խոսքով` եղբայրն ուղիղ երեք տարի առաջ դուրս է եկել տնից ու այլևս չի վերադարձել։ Երեք տարի անց` նույն օրը, տուն է տանելու իր երկու քույրերին։
Երեխաներին անվանել են Նարե և Նանե։ Փոքրիկները ծնվել են հոկտեմբերի 8–ին` 35 շաբաթականում, կեսարյան հատմամբ։ Աղջիկներից մեկը ծնվել է 2 կգ 700 գրամ քաշով, 46 սմ հասակով, մյուսը` 2կգ 900 գրամ քաշով և 46 սմ հասակով։
Հավելենք, որ Լևոն Մարտիրոսյանը 44–օրյա պատերազմին որպես կամավոր է մասնակցել։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 20–ին զինվորներին հաց հասցնելու ժամանակ։