Տղամարդը կրակ է բացել Բրյուսելի կենտրոնում. զոհեր կան

Ականատեսների խոսքով` տղամարդու ձեռքին ԱԿ-47 ինքնաձիգ է եղել։
Sputnik
Տղամարդը կրակ է բացել Բրյուսելի կենտրոնում և երկու մարդ սպանել։ Տեղեկությունը հայտնում են ԶԼՄ-ները։
Ավելի ուշ նա ուղիղ եթերում հայտարարել է, որ այդպիսով ԵՄ-ից վրեժ է լուծում Իսրայելին աջակցելու համար։
Նախնական տվյալներով` մահացածները Շվեդիայից Բրյուսել մեկնած ֆուտբոլասերներ էին, որոնք գնացել էին Բելգիայի և Շվեդիայի հավաքականների միջև ընտրական փուլի խաղը դիտելու: Ականատեսների խոսքով` տղամարդու ձեռքին ԱԿ-47 ինքնաձիգ է եղել։ Նա հասցրել է թաքնվել ոստիկանությունից, բայց այսօր առավոտյան իրավապահները չեզոքացրել են տղամարդուն։
Ըստ լրատվամիջոցների` հանցագործը թունիսցի 45-ամյա Աբդեսալեմ Լ.-ն էր, որը հատուկ ծառայություններին հայտնի է եղել արմատական իսլամական հայացքներով
ԶԼՄ-ները նշում են, որ Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստները, տեղեկանալով կատարվածի մասին, հրաժարվել են երկրորդ խաղաղակեսին դուրս գալ դաշտ։ Բելգիա-Շվեդիա հանդիպման հաշիվը առաջին խաղակեսից հետո 1:1 է եղել:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:
Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 2 հազարը, իսկ Իսրայելի զոհված բնակիչների թիվը՝ հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Հաղորդվում է մի քանի զոհված և անհետ կորած ռուսաստանցիների, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիների մասին:
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը հրթիռներ է արձակել Թել Ավիվի օդանավակայանի ուղղությամբ