ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի մարզում կասեցվել է թանի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
«Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող թանի արտադրամասում (Արագածոտնի մարզ, գ. Ափնագյուղ) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով»,–նշվում է հաղորդագրությունում։
Մասնավորապես՝ արտադրական շինությունը չի ունեցել սանհանգույց, ձեռքերը լվանալու համար լվացարաններ՝ տաք և սառը ջրով, սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
ՍԱՏՄ–ն սահմանել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: