Մոսկվայի մետրոյի «Պեչատնիկի» կայարանում գնացքներ են բախվել. տեսանյութ

Ոստիկաններ
Դեպքի վայրում աշխատում են փրկարարների հերթապահ ստորաբաժանումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայի մետրոյի «Պեչատնիկի» կայարանում երկու գնացք է բախվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
«Պեչատնիկի» կայարանում երկու շարժակազմերի համընթաց բախում է տեղի ունեցել»,– ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով՝ դեպքի վայր են մեկնել փրկարարների հերթապահ ստորաբաժանումները: Տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
Ինչպես հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գնացքների բախման հետևանքով լուրջ վնասվածքներ ստացած անձինք չկան: Վնասվածք է ստացել գնացքի մեքենավարը, որին անհրաժեշտ օգնություն են ցուցաբերում։
Սոբյանինը տեղեկացրել է նաև, որ Մոսկվայի մետրոյի Սալատովի հատվածում գնացքների երթևեկությունը կվերսկսվիառաջիկա ժամերին:
Նոր Երզնկա գյուղի մոտ ավտոմեքենաներ են բախվել. 7 քաղաքացու հիվանդանոց են տեղափոխել