Ռուբեն Վարդանյանը զրուցել է ընտանիքի անդամների հետ

Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարարին փաստաբան է տրամադրվել, որին ընտրել է նրա ընտանիքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հեռախոսով զրուցել է ընտանիքի անդամների հետ։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային։
Ըստ հաղորդագրության` Վարդանյանն ասել է, որ նախնական բուժզննում է անցել և առողջական խնդիրներ չունի: Նրան փաստաբան է տրամադրվել, որին ընտրել է ընտանիքը (քննության ընթացքում), ինչպես նաև ծանրոցներ ստանալու և գրադարանից օգտվելու հնարավորություն է տրվել։
ԼՂ–ում հայեր չեն մնացել. Պուտինը՝ Վարդանյանի ձերբակալության և ԼՂ անվտանգության մասին
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, երբ նա փորձել է լքել Արցախը։ Ավելի ուշ պարզվեց, որ նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։