Վրաերթ Լոռու մարզում. 67–ամյա տղամարդը մահացել է

Վարորդը եղել է սթափ: Նա փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Մահվան ելքով վրաերթ է այսօր տեղի ունեցել Լոռու մարզում, հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 16:40-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Էրիկ Պ.-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Էդվարդ Պ.-ին»,–գրում է կայքը:
Նշվում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, սակայն տղամարդը հիվանդանոցի ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
Վարորդը տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Տարոնի բաժնի պահպանվող հատուկ տարածք: