ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին արևելյան է` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-3-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 29–ի գիշերը եղել է 12-14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +26....+28 աստիճան։