ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել․ կա զոհ

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում ավտոմեքենան կողաշրջվել է, որի հետևանքով կա զոհ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 29-ին, ժամը 07։35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի «Հայասի Գրուպ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է. կա զոհ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ա., ծնված 1987 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, վարորդը մահացել է:
Վթար է եղել Սառնակունք գյուղի մոտակայքում․ կան զոհեր
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ն. Ա.-ի դին տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։