Ադրբեջանական դատարանը Ռուբեն Վարդանյանին 4 ամսով կալանավորելու որոշում կայացրեց

Ադրբեջանը 3 մեղադրանք է ներկայացրել Ռուբեն Վարդանյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանում կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին։
Ադրբեջանական դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4-ամսյա կալանքը։
Նրան 3 մեղադրանք է առաջադրվել` ֆինանսական ահաբեկչություն, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, պետական սահմանի ապօրինի խախտում։
Հիշեցնենք` երեկ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարություն տարածեց` նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։ Ադրբեջանի ԱԱԾ–ն հաստատեց Վարդանյանին ձերբակալելու լուրը` հայտնելով, որ նա տեղափոխվել է Բաքու։
Հրապարակվել են Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու կադրերը