ԱՄՆ-ն և ԵՄ-ն Հայաստանի ղեկավարությանը համոզում են դուրս գալ ՀԱՊԿ-ից. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Մարիա Զախարովայի կարծիքով ՝ արևմտյան քաղաքական գործիչները Հայաստանի իշխանություններին դրդում են գնալ մի շարք որոշումների, որոնք թերի են երկրի ազգային շահերի տեսանկյունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Ստացվող տեղեկատվության համաձայն ՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը համոզում են Հայաստանի ղեկավարությանը դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով`բացի ՀԱՊԿ-ից դուրս գալուց, Երևանին համոզում են նաև արագացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, վերակողմնորոշել ռազմատեխնիկական համագործակցությունը և խաղաղության պայմանագիր կնքել Բաքվի հետ՝ առանց հաշվի առնելու ղարաբաղյան հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
Հուսով ենք` մեր ազդանշանները լսելի կլինեն Երևանին և կընկալվեն պատշաճ կերպով. ՌԴ ԱԳՆ խոսնակ
Զախարովան ուշադրություն է հրավիրել այս օրերին ամերիկյան քաղաքական գործիչների ակտիվ այցերի վրա, մասնավորապես ՝ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերի, պետքարտուղարի օգնական Յուրի Քիմի, Սենատի պատվիրակության: Եվ այդքանըմիայն մակերեսին երևացողն է։
ՌԴ ԱԳՆ խոսնակը կարծում է, որ այդ նպատակների հետևից ընկնելով ՝ արևմտամետները մոռացել են մարդու իրավունքների ոլորտում սեփական որևէ արժեքի մասին՝ աչք փակելով, օրինակ, Հայաստանում ցուցարարներին ծեծելու, ձերբակալելու վրա։
«...Եթե ԱՄՆ-ն տեսնում էր, թե ինչ է կատարվում նույն Իրանում, ապա գոնե պետք է տեսներ նաև, թե ինչ է կատարվում Երևանում։ Բայց ԱՄՆ-ն լռում է։ Եվ դա նույնիսկ երկակի ստանդարտներ չեն, դա ստանդարտների բացակայություն է, սեփական ժողովրդավարական արժեքների ոտնահարում, ըստ էության` միջամտություն ինքնիշխան պետության գործերին», - հավելել է Զախարովան։
Հիշեցնենք սեպտեմբերի 24–ին ժողովրդին ուղղված իր ուղերձում ՀՀ վարչապետը հայտարարեց հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները փոխելու և լրացնելու անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ Ադրբեջանի հարձակումները ՀՀ–ի վրա հանգեցնում են նրան, որ արտաքին անվտանգության համակարգերը, որում երկար տարիներ ներգրավված է եղել երկիրը, անարդյունավետ են պետական շահերի և անվտանգության համար։
Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի դեմ. Նիկոլ Փաշինյան
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ–ն հանդես եկավ հայտարարությամբ` Փաշինյանի ուղերձում հնչած պնդումները որակելով որպես ՌԴ–ի հասցեին ուղղված անընդունելի ելույթ։ Ռուսական կողմը կարծում է` ակնհայտ է, որ փորձ է արվում վերացնել ներքին ու արտաքին քաղաքականության մեջ ձախողումների պատասխանատվությունը՝ մեղքը բարդելով Մոսկվայի վրա։