Ողբերգական դեպք Երևանում. 30-ամյա տղամարդն ընկել է 16-հարկանի շենքի տանիքից և մահացել

Վերամբարձ կռունկ
Իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Վրացական փողոցում 30-ամյա տղամարդն ընկել է 16-հարկանի շենքի տանիքից և մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 22-ին։
Ոստիկանության Արաբկիրի բաժինը ժամը 12:15-ի սահմանում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացել, որ բժիշկների խումբը կանչով մեկնել է Վրացական փողոց 21 հասցեի հարևանությամբ գտնվող շինհրապարակ, որտեղ տղամարդու դի է եղել:
Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույց շենքի բակում հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ Անդրանիկ Հարթենյանի դին։
Պարզվել է, որ նա կառուցվող շենքի տանիքից ընկել է 2-րդ հարկի կիսակառույց բաց պատշգամբի վրա և տեղում մահացել:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լոռու մարզում մեքենան ընկել է ձորակը. վարորդը տեղում մահացել է, ուղևորը` տուժել