Բալաշիխայի 9-հարկանի շենքերից մեկում ժամը 08:21-ին գազի պայթյուն է գրանցվել, ինչի հետևանքով 4 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին: Եվս մի քանի բնակիչներ փլատակներում են։
Պայթյունի հետևանքով երեք հարկ փլուզվել է, վնասվել է առնվազն տասը բնակարան։ Կիսավեր տնից տարհանվել է 170 մարդ, որոնց տեղավորել են ժամանակավոր տեղավորման երեք կետերում: Դեպքի վայրում աշխատում են ՌԴ ԱԻՆ փրկարարները:
ՌԻԱ Նովոստիի հաշվարկներով՝ 2023 թվականի ընթացքում Ռուսաստանում կենցաղային գազի շուրջ 30 պայթյուն է գրանցվել։