Հունաստանում Թուրքիայի 2 քաղաքացու են ձերբակալել լրտեսության մեղադրանքով

Ոստիկանություն
Թուրքիայի քաղաքացիներին նկատել են Պորոս կղզու ռազմածովային ուժերի օբյեկտի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հունաստանի ոստիկանությունը լրտեսության մեղադրանքով ձերբակալել է Թուրքիայի երկու քաղաքացու։ Տեղեկությունը հայտնում է «Прото тема» հարթակը։
«Նախնական տեղեկություններով՝ տղամարդկանց նկատել են Պորոս կղզում ռազմածովային ուժերի օբյեկտի մոտ։ Ենթադրվում է, որ այդ մարդիկ անօդաչու թռչող սարքերի միջոցով վերահսկել են ռազմածովային ուժերի օբյեկտները, այնուհետև լքել են կղզին։ Սակայն որոնումներից հետո հունական ոստիկանության աշխատակիցները նրանց նկատել են Մոնեմվասիայում և ձերբակալել», - նշում է հարթակը։
Տվյալ գործի հետաքննությամբ զբաղվում է Ազգային հետախուզական ծառայությունը։
ԱՄՆ հյուպատոսության նախկին աշխատակիցը մեղադրվում է ՀՌԳ-ի մասին տվյալներ «ծախելու» համար