Զոհվածի շիրիմին այցելելիս ընտանիքի անդամները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 3 վիրավոր

«Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դեպի դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել
ԶԼՄ–ի տեղեկություններով` վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով մահացել է պատերազմում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներից մեկը, 3-ը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` ժամը 12:10-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դեպի Վերին Արտաշատ ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և կողաշրջվել, 4 հոգու տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Մինչ քննիչների ժամանելը ոստիկանությունը ԲԿ–ից ահազանգ է ստացել, որ տուժածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, ևս մեկին տեղափոխում են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ վարորդը, մահացածն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և մեկնում էին իրենց հարազատի՝ պատերազմում նահատակված զինծառայողի շիրիմին ծաղիկներ խոնարհելու:
Կայքի տեղեկություններով՝ վթարի պատճառներից մեկը ավտոմեքենայի «шаровой»-ի կոտրվելն է եղել, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան:
Երևանում գիշերը ինքնագլորների 2 վրաերթ է եղել. կա 1 զոհ, 3 պատանի հիվանդանոցում են