Frecce Tricolore պիլոտաժային խմբի ինքնաթիռ էկործանվել Թուրինի մերձակայքում գտնվող ռազմաբազայում։ Ավիավթարի զոհ է դարձել 5-ամյա աղջիկ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով la Repubblica թերթի նյութը:
Նշվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել վայրէջքի ժամանակ, ընկնելու հետևանքով հարվածել է ավտոմեքենային, որում եղել է 4 հոգուց բաղկացած ընտանիք:
5-ամյա աղջիկը մահացել է այրվածքներից, տուժել է նաև նրա 9-ամյա եղբայրը: Նա ծնողների հետ տեղափոխվել է հիվանդանոց, հոսպիտալացվել է ինքնաթիռի օդաչուն։
Իտալական ԶԼՄ-ները տարածել են կործանման տեսագրությունը, որում երևում է, թե ինչպես է օդաչուն ինքնաթիռից կատապուլտվում՝ բացելով պարաշյուտը ոչ մեծ բարձրության վրա: