Ֆրանսիայում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա

Ֆրանսիայում հարձակվել են Իրանի դեսպանատան վրա
Ֆրանսիայի իշխանությունները, անգամ պաշտոնական լրատվական գործակալությունները դեռ չեն մեկնաբանել այդ դեպքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ֆրանսիայում այսօր առավոտյան հարձակվել են Իրանի դեսպանատան վրա։ Տեղեկությունը հայտնում է իրանական «Մեհրնյուզը»։
Ըստ լրատվամիջոցի` հրկիզվել է դեսպանատան շենքի հետնամասի դուռը։
Փաստի առթիվ նախաձեռնվել է հետաքննություն։
«Վիեննայի կոնվենցիայի համաձայն՝ Ֆրանսիայի ոստիկանությունը և անվտանգության ուժերը պարտավոր են պահպանել Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող դիվանագիտական օբյեկտների անվտանգությունը, բայց նրանք չեն կատարել իրենց պարտավորությունը»,– հաղորդում է լրատվամիջոցը:
Ֆրանսիայի իշխանությունները, անգամ պաշտոնական լրատվական գործակալությունները դեռևս չեն մեկնաբանել այդ դեպքը։
Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 1037-ի. ԶԼՄ