Հունաստանում հորդառատ անձրևների հետևանքով 1 մարդ է մահացել, 100-ավոր տներ հեղեղվել են

Հունաստան
Հորդառատ անձրևի հետևանքով պատը փլվել է տղամարդու վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հունաստանում հորդառատ անձրևի հետևանքով մեկ մարդ է մահացել, բազմաթիվ տներ հեղեղվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Ekathimerini» թերթին:
Նշվում է, որ հորդառատ անձրևները կշարունակվեն ևս մեկ օր։
«Այսօր առավոտյան 10 ժամ տևած անձրևից հետո Հունաստանի կենտրոնական մասում գտնվող Վոլոս նավահանգստային քաղաքում 1 մարդ է մահացել, հարյուրավոր տներ և ճանապարհներ են հեղեղվել», - գրում է թերթը։
Հրշեջ ծառայության տվյալներով` մահացածը տղամարդ է, հորդառատ անձրևի հետևանքով պատը փլվել է նրա վրա։ Տղամարդու մարմինն արդեն դուրս են բերել փլատակներից:
Քաղաքի ջրահեռացման համակարգերը չեն հասցնում կլանել անձրևաջրերի հոսքերը։ Մայրուղիներում բազմաթիվ վարորդներ արգելափակվել են մեքենաներում:
Հորդառատ անձրևների հետևանքները
Նշվում է, որ Կրաֆսիդոնաս գետի ջրի մակարդակն այսօր առավոտյան բարձրացել է երեք մետրով, ինչի հետևանքով հնարավոր է` քաղաքի ևս մեկ շրջան հեղեղվի։
Թերթի տեղեկություններով` հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվել է տեղի հիվանդանոցներից մեկի նկուղը, ինչպես նաև մոտակա մի քանի գյուղեր, հոսանքազրկվել են տներ։
Նովոսիբիրսկում կարկուտի հետևանքով բազմաթիվ մեքենաներ են վնասվել