Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Դեպի գյուղեր կրակոցներ արձանագրված չեն. Գեղարքունիքի մարզպետը` իրադրության մասին

Կարեն Սարգսյանն այցելել է սահմանամերձ բնակավայրեր, հանդիպել գյուղացիներին, որոնք գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնելիս եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ–ի կողմից կրակոցների դեպքեր այս պահին արձանագրված չեն։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
«Այցելել եմ Սոթք, Կութ, Ազատ և Նորաբակ բնակավայրեր։ Իմ այցի ժամանակ որևէ կրակոց որևէ բնակավայրում լսելի չի եղել։ Քաղաքացիական կյանքում որևէ փոփոխություն չի եղել։ Կային բնակիչներ, որոնք դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ էին կազմակերպում, իրենց հետ զրուցել եմ, ասում էին, որ իրենք ոգևորված իրենց աշխատանքներն են կազմակերպում»,– նշեց Սարգսյանը։
Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել են նաև ականանետեր և անօդաչու սարքեր: