ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Մահվան ելքով վրաերթ է այսօր տեղի ունեցել Լոռու մարզում: Տեղեկությունը հայտնում է shamshayan.com-ը։
Կայքի տեղեկություններով` Արագածոտնի մարզի բնակիչ, 26-ամյա Արման Պ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 86 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 75-ամյա Միքայել Բ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, և ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի փաստով ոստիկանության Տարոնի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: