ՄԱԿ Անվտանգության խորհրդը համատեղ հայտարարությամբ դատապարտել է Կիպրոսի թուրքերի սադրանքը

ՄԱԿ գրասենյակը Ժնևում
Խորհրդի անդամները կոչ են արել բոլոր կողմերին ցուցաբերել ճկունություն` համապատասխան տարածքում փոխհամաձայնեցված բանակցություններ անցկացնելու առումով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համատեղ հայտարարությամբ դատապարտել են Կիպրոսում ՄԱԿ խաղաղապահների վրա հարձակումները։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թվիթերյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 18–ին Կիպրոսի թուրքերը սադրանք են իրականացրել՝ բուլդոզերով խփելով ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մեքենաներին։ Միջադեպը տեղի է ունեցել Պիլա գյուղի մոտ, որը գտնվում է Կիպրոսի հիմնական մասի և Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների միջև ընկած բուֆերային գոտում։
«Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են, որ այդ գործողությունը հակասում է խորհրդի բանաձևերին, Անվտանգության և ՄԱԿ-ի բուֆերային գոտում ստատուս քվոյի խախտում է»,– նշված է հաղորդագրության մեջ:
Համատեղ հայտարարության մեջ նշված է նաև, որ ՄԱԿ խաղաղապահների վրա հարձակումները հանցագործություն են, միջազգային իրավունքի խախտում։ Միաժամանակ ՄԱԿ ԱԽ–ն վերահաստատել է իր լիակատար հանձնառությունը` ՄԱԿ ողջ անձնակազմի անվտանգության պահպանությանը:
Խորհրդի անդամները կոչ են արել բոլոր կողմերին` ցուցաբերել ճկունություն, համապատասխան տարածքում փոխհամաձայնեցված բանակցություններ անցկացնելու առումով:
Անվտանգության խորհրդի անդամները վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը ՄԱԿ-ին և նրանց վերապահված լիազորությունների կատարմանը բուֆերային գոտում։
Նաև ՄԱԿ ԱԽ–ն վերահաստատել է ՄԱԿ-ի` բանագնաց նշանակելու գլխավոր քարտուղարի առաջարկը։
ՄԱԿ-ի խաղաղապահներն ապահովագրված չեն. ինչ դասեր կարող է տալ Կիպրոսը Լեռնային Ղարաբաղին