Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ԼԺՀ-ում բնակվող Ուկրաինայի մի քաղաքացուհու, որը տեղեկություններ էր հավաքում ու փոխանցում ԼԺՀ ժողովրդական միլիցիայի և ՌԴ Զինված ուժերի տեղակայման վայրերի մասին։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են գերատեսչությունից:
Հաղորդագրության մեջ նշված է, որ 2022 թվականի օգոստոսից բնակչուհին Կիևի բանակին աջակցելու նպատակով տեղեկություններ է հավաքել ԼԺՀ ժողովրդական միլիցիայի և ՌԴ զինված ուժերի զինծառայողների և ռազմական տեխնիկայի տեղակայման վայրերի մասին, «որոնք հետագայում փոխանցել է օտարերկրյա պետությանը՝ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դեմ օգտագործելու համար»։
Հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով նախատեսված «Լրտեսություն» հոդվածով։ Ներկայումս նա ձերբակալված է։ Կատարվում է քննություն», - պարզաբանել են գերատեսչությունից։