ԼԺՀ ԱԴԾ վարչության աշխատակիցները ձերբակալել են Ուկրաինայի քաղաքացու, որը կասկածվում է լրտեսության մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գերատեսչությանը։
Քննության տվյալներով` 2022 թվականի հոկտեմբերից հանրապետության բնակիչը Ուկրաինայի զինված խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու նպատակով տեղեկություն էր հավաքում ՌԴ ԶՈւ–ի զինծառայողների և ԼԺՀ–ի ժողովրդական ոստիկանության ռազմական տեխնիկայի և զինծառայողների տեղակայման վայրերի մասին, որոնք հետագայում փոխանցել է օտարերկրյա պետության հատուկ ծառայություններին ՌԴ–ի անվտանգության դեմ օգտագործելու համար։
Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 276–րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներով` «Լրտեսություն»։ Քննություն է ընթանում։
ԼԺՀ–ի ԱԴԾ վարչությունը մինչ այդ` հուլիսի 4-ին և հունիսի 29-ին, էր հայտնել ուկրաինացի լրտեսների ձերբակալման մասին։ Առաջին դեպքում դա եղել է տղամարդ, երկրորդ դեպքում` կին, Լուգանսկից, երկուսն էլ 2022 թվականի հոկտեմբերից ուկրաինական հատուկ ծառայություններին տեղեկություններ էին փոխանցում ՌԴ ԶՈւ–ի զինծառայողների և ԼԺՀ–ի ժողովրդական ոստիկանության ռազմական տեխնիկայի և զինծառայողների տեղակայման վայրերի մասին։