Հրապարակի շենքերից մեկը կմասնավորեցվի, բայց պետությունը կմասնակցի որոշումների կայացմանը

Армения
Հայաստանում առաջին անգամ պետական գույքը կմասնավորեցվի բորսայի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Հայտնի «Պոչտայի շենքը», որը գտնվում է Հանրապետության հրապարակում, կմասնավորեցվի ու կդառնա բաց բաժնետիրական ընկերություն: Համապատասխան որոշումն այսօր կայացրեց ՀՀ կառավարությունը։
7809,9 քառ.մ մակերեսով շենքի և դրա զբաղեցրած 0,262 հա հողամասի տարածքում հիմնադրվելու է «Ռեփաբլիք պլազա» բաց բաժնետիրական ընկերությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախար Գնել Սանոսյանը նշեց, որ սա նոր գործիքակազմ է, հիմնվելու է 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերություն, ստեղծվելու են բաժնետոմսեր, և դրանք բաշխվելու են Երևանի ֆոնդային բորսայում։
«Շենքն իրենից բացառիկ արժեք է ներկայացնում՝ սկսած տեղադիրքից, ավարտած իր ճարտարապետական, մշակութային ու պատմական արժեքով։ Սակայն շենքի ներսում կահավորման նորոգման վիճակը մեղմ ասած անմխիթար է, անհրաժեշտ է հսկայածավալ աշխատանք, ինչը պետք է կատարվի մասնավորի ներգրավմամբ»,– ասաց նա։
Շենքի նախնական գնահատված արժեքը մոտ 17 մլրդ դրամ է։ Սանոսյանը համոզված է, որ նախագիծը կարող է հետագայի համար լավ օրինակ դառնալ նմանատիպ արժեք ունեցող գույքերի օգտագործման համար։
ՀՀ–ն ունի ազգային օպերատոր ԵԱՏՄ-ում տեղորոշման կապարակնիքների կիրառման համար
Նշենք, որ ներդրողները ներկայացնելու են ծրագրեր, իսկ հատուկ ստեղծված խորհուրդը քննարկելու դրան, հենց այդպես էլ հետագայում կորոշվի թե ինչ է լինելու այդ շենքում` հյուրանոց, առևտրի կենտրոն, թե թանգարան։
Կառավարությունը միջոցներ հատկացրեց ջրային պարեկային ստորաբաժանման ձևավորման համար