Վիկտոր Ցոյի մահվան տարելիցն է. նա ապրեց ընդամենը 28 տարի

Sputnik
1990 թվականի օգոստոսի 15-ին ավտովթարի հետևանքով մահացավ խորհրդային ռոք-երաժիշտ, երգահան, դերասան («ԱՍՍԱ», «Ասեղ») և նկարիչ Վիկտոր Ցոյը՝ «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիրը։
Ողբերգությունը տեղի է ունեցել Ռիգայի մերձակայքում` Սլոկա–Տալսի լատվիական մայրուղու 35-րդ կմ–ի վրա։
Պաշտոնական վարկածի համաձայն` Վիկտոր Ցոյը քնել էր իր «Մոսկվիչի» ղեկին. ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է «Ikarus» ավտոբուսին։
Վիկտոր Ցոյն ապրեց ընդամենը 28 տարի։