ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում ծանոթացել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացրած արտադրանքին։
ՌԴ նախարարին ողջունել է ռոբոտ Ալյոշան, որը ինտելեկտուալ օգնական է։ Նա ծանոթացնում է համաժողովի հյուրերին ներկայացված արտադրանքի հետ։
Սերգեյ Շոյգուն ծանոթացել է նաև Իրանի, Չինաստանի և Հնդկաստանի ներկայացրած ցուցանմուշներին։
«Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովը ՌԴ ՊՆ հովանու ներքո անցկացվում է Մոսկվայի Մարզի Կուբինկա քաղաքում օգոստոսի 14-20-ը։ Ֆորումին ներկայացված է, մասնավորապես, ավիացիոն և ուղղաթիռային տեխնիկա, հրետանային համակարգեր, բարձր ճշգրտության տարբեր տեսակի ռազմամթերք, զրահատանկային և թեթև զրահապատ մեքենաներ։