Վրաերթ Երևանում. 25-ամյա հետիոտնը մահացել է հիվանդանոցում

Ավտոմեքենաներ
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը հայաստանյան բժշկական կենտրոններից մեկի սեփականատիրոջ թոռն էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Այս գիշեր Երևանի Բաղրամյան պողոտայում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի` ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Խ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ 31Ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 25-ամյա Զորիկ Գ.-ին, որը փողոցն անցել է չթույլատրվող հատվածով։
Վարորդը փախուստի չի դիմել, զանգել է շտապօգնություն։ Ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել տուժածին, ապա տեղափոխել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Սակայն երիտասարդն այդպես էլ գիտակցության չի եկել և մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածը հայաստանյան հայտնի բժշկական կենտրոններից մեկի սեփականատիրոջ թոռն էր:
Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել. զոհ կա, տուժածներից մեկի վիճակը ծանր է