ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ուկրաինային ռազմական տվյալներ փոխանցող անձի

Sputnik
Ուժայինները ձերբակալել են Սամարայի մարզի մի բնակչի, որըՈւկրաինային տվյալներ էր փոխանցում ռազմական տեխնիկայով էշելոնների մասին, պետական դավաճանության հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ն:
Պարզվել է, որ ձերբակալվածը մեսենջերում նամակագրություն է նախաձեռնել Ուկրաինայի հատուկ ծառայության ներկայացուցչի հետ, որի հանձնարարությամբ Սամարայի մարզի տարածքում իրականացրել է զինվորական էշելոնների լուսանկարում և փոխանցել է նշված լուսանկարները՝ լուսանկարահանման վայրի ու ռազմական տեխնիկայի քանակի մասին մեկնաբանություններով:
Հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածով (պետական դավաճանություն):