Հրդեհներ Հավայիում. ավելի քան 30 մարդ է մահացել

Տարերքը բազմաթիվ բնակավայրեր է ոչնչացրել։
Sputnik
ԱՄՆ Հավայի նահանգում մոլեգնող բնական հրդեհների հետևանքով ավելի քան 30 մարդ է մահացել, ոչնչացվել են բազմաթիվ բնակավայրեր։ Տեղեկությունը հայտնում է «Hawaii News Now»–ն՝ հղում անելով իշխանություններին։
«Մաուի շրջանի (Հավայի նահանգ) տվյալներով՝ հաստատվել է, որ 36 մարդ է մահացել ավերիչ բնական հրդեհների հետեւանքով, որոնք քաղաքներ են ոչնչացրել, այդ թվում ՝ Լահայնա քաղաքը», - գրում է լրատվամիջոցը։
Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում մոլեգնում է հսկայական տորնադոն. տեսանյութ
Բացի այդ, հրդեհներից տասնյակ մարդիկ են տուժել, մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են:
Հավայան կղզիներում հրդեհներ են մոլեգնում. իրականացվում է զանգվածային տարհանում