Ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավարը կպատժվի հայերի հանդեպ ատելություն քարոզելու համար

Թե ինչ պատիժ է նախատեսված, դեռևս հայտնի չէ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Հաագայի շրջանային դատարանը վճիռ է կայացրել Նիդեռլանդներում ադրբեջանաթուրքական ասոցիացիայի ղեկավար Իլհամ Աշկինի նկատմամբ՝ հայերի հանդեպ ատելություն քարոզելու և հրապարակայնորեն վիրավորելու համար։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։
Նա նշում է, որ դատարանը որոշումը կայացրել է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանության և Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի հայցերից հետո։
Թե ինչ պատիժ է նախատեսված Իլհամ Աշկինի համար, դեռևս հայտնի չէ։
Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի դատարան