Արագածոտնի մարզում 37-ամյա վարորդը Tesla-ով հայտնվել է ձորում և մահացել

Արխիվային լուսանկար
Փրկարարները վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ Արագածոտնի մարզում 37-ամյա վարորդը Tesla-ով հայտնվել է ձորում և տեղում մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Մասնավորապես, այսօր` ժամը 05։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Արեգ Ա.-ն իր վարած Tesla մակնիշի ավտոմեքենայով Սասունիկ-Օշական ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
«Վթարի հետևանքով Արեգ Ա.-ն տեղում մահացել է։ Հրշեջ-փրկարարները դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և պատգարակով մոտեցրել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի դիատարին»,–գրում է կայքը։
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով դուրս է բերվել և քարշակով տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։