ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Իտալացի գործարար Ջակոմո Կիապարինին մահացել է իր իսկ պանրի գործարանի պահեստում դարակաշարերի փլուզման հետևանքով: Տեղեկությունը հայտնում է l"Eco di Bergamo–ն։
«Բերգամո նահանգում «Գրանա պադանո» պանիր արտադրող ընկերության սեփականատերը մահացել է, քանի որ նրա վրա 25 հազար գլուխ պանիր է լցվել»,– ասված է հաղորդագրությունում։
75-ամյա տղամարդու դին հայտնաբերվել է ամբողջ գիշեր տևած որոնողական աշխատանքների արդյունքում:
Դեպքը տեղի է ունեցել երկու հազար քառակուսի մետր տարածքում և դոմինոյի էֆեկտ է ունեցել։ Ենթադրվում է, որ Կիապարինին այդ պահին ստուգելիս է եղել սարքերից մեկը։
Նշվում է, որ նրա ձեռնարկությունը տեղակայված է 10 հեկտար տարածքում, բայց գործարարի տնօրինության տակ գտնվող գյուղատնտեսական հողերը գերազանցում են 100 հեկտարը։